


Արմինֆո. Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։



