Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է "Հաղթանակ" զբոսայգու վերակառուցմանը: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի մարտի 17-ի աշխատանքային նիստի ժամանակ։
Այս փուլում իրականացվում է գույքի գույքագրում, գործող պայմանագրերի ուսումնասիրություն' դրանց կարգավիճակը և գործողության ժամկետները հասկանալու համար: Դրան զուգընթաց աշխատանքներ են իրականացվում այգու վերակառուցման համար մրցութային գործընթացի չափանիշների և պայմանների հաստատման ուղղությամբ: Նշվել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են միաժամանակ, որպեսզի դրանց ավարտից հետո հնարավոր լինի մրցույթ հայտարարել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, իր հերթին, նշել է, որ "Հաղթանակ" զբոսայգու արդիականացումն ու վերակառուցումը քաղաքապետարանի առաջնահերթությունների շարքում է և Երևանի այգիների ու զբոսայգիների վերականգնման ծրագրի կարևոր մաս է կազմում:
Ընդգծելով, որ «Հաղթանակ» զբոսայգին երկար տարիներ այնքան էլ բարենպաստ վիճակում չէ, նա նշել է, որ քաղաքապետարանն ակնկալում է մրցութային ընթացակարգի շրջանակում ստանալ համալիր նորարարական լուծումներ: Միաժամանակ, քաղաքապետը հանձնարարել է նշված բոլոր աշխատանքներն ավարտել երկու շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին խոսվում էր Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագրի մասին ՝ ընդհանուր 30 մլրդ դրամ բյուջեով։ Այն ժամանակ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Կարապետյանը հաղորդել էր, որ արդեն կա այգու վերակառուցման ծրագրի հայեցակարգ, և ներդրողներ են փնտրում: