Արմինֆո. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թվականներին), Rasmussen Global խորհրդատվական գործակալության հիմնադիր և նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը մարտի 18-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
"Ի թիվս պաշտոնական հանդիպումների, Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին կայցելի Իջևան, որտեղ հանդես կգա մամուլի ասուլիսով", - հաղորդում է "Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն" ՊՈԱԿ-ը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Զրուցակիցները մտքեր էին փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության ոլորտի մարտահրավերների շուրջ: Քննարկվել էին Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել էր այդ ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը։