Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները հերքել են ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ առաջնագծում հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
"Մարտի 16-17-ը EUMA-ն պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ։ Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում", - ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությունում՝ Twitter-ում (X):
Նշենք, որ մարտի 16-ին ադրբեջանական կողմը օրվա ընթացքում երեք անգամ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի այդ հաղորդագրությունները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում կրկին կոչ են արել Ադրբեջանի գործընկերներին ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ: