Արմինֆո. Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ուոլցը նշել է, որ անցած շաբաթ Ադրբեջանում խոսել է նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: "Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք հիմա պետք է ավարտենք այդ խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք ՝ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարն աշխարհին խաղաղություն և բարգավաճում կբերի, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել", - հավելել Է ամերիկացի պաշտոնյան: