Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպել է հանրապետության ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության նորանշանակ պետ Գեորգի Քոչարյանի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես, փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և մշակութային-հումանիտար համագործակցության զարգացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: