Հայաստանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանի (1986 թ. ծնված) վիճակը, ով բեկորային վիրավորում էր ստացել ադրբեջանական կողմից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, կայուն է:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զինծառայողին տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, և այժմ նա բժիշկների հսկողության տակ է: «Վիրավորի վիճակը կայուն է, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի ամենակարճ ժամկետում զինծառայողին ոտքի կանգնեցնեն», - հաղորդել են գերատեսչությունում:
Ընդ որում Պաշտպանության նախարարությունում նշել են, որ տվյալ պահի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է: «Պարբերաբար հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն այժմ իրավիճակը համեմատաբար կայուն է », - եզրափակել են գերատեսչոևւթյունում: