Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նիկոլ Փաշինյանը հաղորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին:
Վլադիմիր Պուտինն այդ կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ կապերի հետագա զարգացման որոշ հարցերի:
Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին ", - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: