Արմինֆո. Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու շուրջ համաձայնություն չկա: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Փաշինյանը հերթական անգամ հավաստիացրել է, որ Երևանը գերիների հարցը բարձրացնում է բոլոր հնարավոր հարթակներում և ցանկացած հնարավոր ձևով:
<Բայց եթե հարցը մինչև հիմա լուծված չէ, ապա համաձայնություն դեռ չկա, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը խնդիրը չի բարձրացնում: Կարող եմ միայն դա ասել>, - հավելել է նա:
Անդրադառնալով Արցախյան պատերազմի՝ «պատերազմական հանցագործությունների համար մեղադրվող» որոշ մասնակիցների արտահանձնելու և Ադրբեջանի դատավարությունների հետ համագործակցելու Բաքվի պահանջին՝ Փաշինյանն, առաջին հերթին, նշել է. "Այն, ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն այնտեղ կա, և այնտեղ չկան միակողմանի դրույթներ։ Այլ կերպ ասած՝ չկան դրույթներ, որոնք կիրառվում են Հայաստանի նկատմամբ և չեն կիրառվում Ադրբեջանի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագրում արտահանձնման վերաբերյալ դրույթներ չկան>: