Արմինֆո. Նիդերլանդներն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ջանքերին: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
"Ուրախ էի ականատես լինել EUMA-ի կարևոր աշխատանքին Հայաստանում և հանդիպել այդ առաքելության հոլանդացի գործընկերների հետ: Նրանց ներդրումը տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է, նրանք ամրապնդում են վստահությունը տեղւ համայնքների միջև: Երախտագիտություն եմ հայտնում EUMA առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին և նրա թիմին ՝ այս առաքելությունը ստեղծելու իրենց նորարարական աշխատանքի համար: Նիդերլանդներն աջակցում է նրանց ջանքերին", - գրել Է դիվանագետը Twitter-ի (X) իր միկրոբլոգում՝ առաքելության կենտրոնակայան այցելելուց հետո:
Նշենք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը 2025 թվականի հունվարի 10-ին առաջարկել էր ևս երկու տարով երկարաձգել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։