Արմինֆո. Ֆուտզալի Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրո-2026-ի ուղեգիր:
ՈՒԵՖԱ ՖուտզալիԵվրո-2026- որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին Երևանում ուժերն է չափել Ղազախստանի ընտրանու հետ և հաղթել է 4:2 հաշվով: Այսպիսով, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում՝ 2026 թ. հունվարի 18–ից մինչեւ փետրվարի 8-ը։