Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում թուրք պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
"Մենք դրական ավարտեցինք այցն Անկարա։ Շնորհակալ եմ մեր թուրք գործընկերներին Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային թեմաների շուրջ կարծիքների բաց եւ կառուցողական փոխանակման համար, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, Վրաստանում հակամարտության խնդիրները եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը", - գրել է Գրոնոն Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ այցի շրջանակներում քննարկվել են նաև կապերի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին: Գրոնոյի խոսքով ՝ աճող գլոբալ մարտահրավերների համատեքստում կարևոր է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության առաջմղման համար: