Արմինֆո. Երևանում տեղի կունենա Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության մամուլի ծառայությունը, մարտի 12-ին մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։
«Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը», - Երևան ժամանելուց հետո X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նախարարը։