Արմինֆո. Մարտի 10-ի ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի գրեթե 20 աստիճանի։ Այս մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։
"Բարի գալուստ +20", - Facebook-ի իր էջում գրել է կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Օդերևութաբանների հաղորդագրության համաձայն, մարտի 10-14-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան ՝ 2-5 մ/վ արագությամբ:
Մարտի 10-14-ն օդի ջերմաստիճանը Երևանում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Մարզերում մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: