Արմինֆո. Պետք է օր առաջ ձերբազատվել այնպիսի երեւույթից, ինչպես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները։ Հայաստանի քաղաքականապես ակտիվ ուժերին նման հայտարարությամբ է դիմել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սէֆիլյանը:
«Խոսքս ուղղված է քաղաքականապես գիտակից շերտին. վստահ եմ, որ տասնյակ հազարավոր հայ մարդիկ կան այսօր Հայաստանում, ովքեր քաղաքականապես հասկանում են, թե ինչ է կատարվում, հասկանում են, թե ի՞նչ քայլ պետք է կատարվի:
Փաշինյան երևույթն այլևս քննարկելու ենթական չէ, օր առաջ պետք է ձերբազատվել և ոչ միայն նրանից, այլ նրա տականքների խմբից, որը մտածված, ծրագրված մեր երկիրը հասցրել է այս ընթացքի մեջ:
Այսինքն, այդ գիտակից շերտը պետք է իր առաջ հետևյալ խնդիրը դնի. անձնական, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել և այս խնդիրը լուծել: Այս մարդիկ մեր երկրի կառավարման ղեկից պետք է հեռացվեն, վե´րջ», - հայտարարել է Ժիրայր Սէֆիլյանը: