Արմինֆո.Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող "Ազիմուտ" ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում։
Աղբյուրը նշում է, որ "Վնուկովո" օդանավակայանում բարեհաջող վայրէջքը է իրականացվել Մոսկվայի ժամանակով 10:37-ին: Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվա (Վնուկովո)- Երևան չվերթի օդանավի հրամանատարը 2025 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել մեկնման օդանավակայան վերադառնալու մասին՝ ինքնաթիռի համակարգերից մեկի աշխատանքի ցուցիչի գործարկման առնչությամբ։ Չվերթի ուղևորներին Երևան կտեղափոխի «Ազիմուտ» ավիաընկերության պահուստային իինքքնաթթիռը: