Արմինֆո. Ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների հերթական զինվորական հավաքներ: Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հավաքների անցկացումն ուղղված է պահեստազորայինների զինվորական պատրաստության մակարդակի բարձրացմանը և նրանց վերապատրաստմանը: Նախատեսվում է դրանց մասնակից դարձնել առաջին խմբում հաշվառված շարքային, սերժանտական և սպայական կազմերի պահեստազորայիններին: Ըստ անհրաժեշտության նրանք կներգրավվեն նաև մարտական հերթապահությանը։