Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը հոսպիտալացումից հետո վերադարձել է Ազատության հրապարակ և շարունակում է հացադուլը՝ ի նշան բողոքի Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավարության:
Ինչպես Թանդիլյանը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում, չնայած բժիշկների՝ հացադուլը դադարեցնելու և բուժում ստանալու առաջարկությանը, ինքը հրաժարվել է բժշկական միջամտությունից և շարունակում է ակցիան: Ընդ որում, քաղաքական ուժի առաջնորդը կրկին կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, որը սկսվել էր փետրվարի 15-ին ՝ ի նշան բողոքի ընդդեմ Բաքվում դատական կամայականությունների:
Մարտի 5-ին շտապօգնության մեքենան հիվանդանոց էր տեղափոխել մարտի 1-ից հացադուլ հայտարարած "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանին՝ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նրա վիճակը կտրուկ վատանում է։