Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կազատվի պաշտոնից: Այդ մասին հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառաայությունից։
Ընդ որում, կառավարությունում հավաստիացրել են, որ գրասենյակն իր գործառույթները կկատարի բնականոն ռեժիմով, և գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատումների մասին ԶԼՄ-ների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Կիրակոսյանի հեռանալու պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տեղեկություն էր տարածվել, որ Եղիշե Կիրակոսյանը և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության ողջ կազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը չէր բացառել Ադրբեջանի դեմ բոլոր միջպետական հայցերի հետկանչը: Ըստ լուրերի՝ հենց դրանով է պայմանավորված Կիրակոսյանի հրաժարականը։