Արմինֆո.Մայրաքաղաքի դատարանը մերժել է բավարարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարին Հայկ Կոստանյանը հաղորդել էր քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների ձերբակալման մասին։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գերատեսչությունում նշել էին, որ ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյաներ ՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանը, նրա տեղակալ Արամ Այվազյանը և տարածքային բաժնի պետ Միքայել Գիմոյանը: Չորրորդ ձերբակալվածը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանն է: Բոլոր ձերբակալվածները կալանավորվել են կոռուպցիոն քրեական գործի շրջանակում: