Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2015 18:36

Արմեն Ստեփանյան Գեոթիմ ՓԲԸ Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ամուլսար. միֆեր և իրականություն

Ամուլսար. միֆեր և իրականություն

 

Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝ առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում և հիմնավոր մտահոգություններ ունեցողներից շատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որևէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ  սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել և վերածվում են միֆերի: Այս տարիներին միֆերն այնքան շատ էին և այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաև հեղինակները: Մի քանիսը դեռևս շրջանառվում են և այսօր կառաձնացնեմ մի մասը: 

Միֆ 1 Ամուլսարի ծրագիրը անխուսափելիորեն կաղտոտի ամեն ինչ: Ընկերությունը լռում է ռիսկերի մասին:

Իրականություն. ճիշտ նախագծված և իրականացվող ոչ մի ժամանակակից ծրագիր չի բերում <<անխուսափելի աղտոտման>>: Այսօր հանքի շինարարություն է թույլատրվել Մեծ Բրիտանիայում ազգային պարկի տարածքում: Օրինակները շատ են: Հանքերը հնարավոր է շահագործել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն բնական միջավայր և Ամուլսարը հենց այդպես է նախագծված: Անշուշտ, հանքային ծրագրերը զբաղեցնում են մեծ բնական տարածք և այդ առումով ազդեցությունը մեծ է, ինչպես և ցանկացած այլ համարժեք մասշտաբի, օրինակ՝ լայնածավալ քաղաքաշինական ծրագրի դեպքում: Նույնիսկ առաջին հայացքից այնպիսի <<անվնաս>> ծրագրերը, ինչպես դահուկային կամ ծովափնյա հանգստավայրը և կամ մեծ գյուղատնտեսական ծրագրերն են, զգալի ազդեցություն ունեն բնական լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա և սխալ իրականացման դեպքում կարող են աղտոտման, հողի և ջրի դեգրադացիայի պատճառ դառնալ: Լուծումը՝ բնապահպանական ազդեցության տարածքը հնարավորինս նվազեցնելը, ապահով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աղտոտումը կանխելն ու հանքերի դեպքում՝ պատշաճ փակումն ու ռեաբիլիտացիան է: Եթե այսօր դա հնարավոր է աշխարհի հարյուրավոր հանքերում, ապա հնարավոր է նաև Հայաստանում: 

 

Այժմ, Ընկերության <<լռության>> մասին: Միայն ազդեցությունների գնահատումը Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ մոտ 500 էջ է: Կարող եմ միանշանակ պնդել, որ սա հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու և մեղմացման միջոցառումներ առաջարկելու Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեղմացման միջոցառումների շուրջ քննարկմանը, սակայն շատ կցանկանայի, որ քննարկումը չսկսվի <<ընկերությունը լռում է...>> արտահայտությամբ, որն անտեսում է մի քանի տասնյակ բարձրակարգ գիտնականների և մասնագետների մանրակրկիտ աշխատանքը և հազիվ թե կարող է պրոֆեսիոնալ քննարկման սկիզբ լինել: 

Միֆ 2 Հանքը կաղտոտի Սևանա լիճը: Այն գտնվում է Սևանի ջրհվաք ավազանում, հետևաբար շահագործումը հակասում է օրենքին:

Իրականություն. հանքը չի աղտողտի Սևանը, և Ծրագիրը չի հակասում Սևանա լճի մասին օրենքին: Հանքաքարի վերամշակման կայանը գտնվելու է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես օրենքն է պահանջում: Կառավարության համապատասխան որոշումներով (2012-2013թթ.) անմիջական ազդեցության գոտին ընդարձակվեց, և ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել կույտային տարրալվացման հրապարակի նախկինում նախագծված և թույլատրված տեղադիրքը: Այսպիսով, նախորդ տեղադիրքերը համապատասխանել են օրենքին և անվտանգության չափանիշներին, սակայն օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով ընկերությունը վերափոխել է նախագիծը: Բնապահպանական տեսանկյունից կույտային տարրալվացման հրապարակը, դատարկ ապարների լցակույտը և բացահանքերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչների արտահոսքը բնական միջավայր: Այսպիսով, ոչ միայն Սևանա լիճը, այլև բոլոր շրջակա բնական ընկալիչները՝ հողը, ջուրը (այդ թվում, Արփան և Որոտանը) և օդը խիստ պաշտպանված կլինեն: Անկեղծ ասած, որպես մասնագետ, կարծում եմ, Սևանը առօրյա շարունակական աղտոտումից պաշտպանության կարիք ունի: Միֆերը, որ համաշխարհային կարգի ժամանակակից  հանքի շահագործումը (այն էլ շրջանառու ցիկլով և 40 կմ հեռավորության վրա) կաղտոտի Սևանը, շեղում են Սևանի իրական խնդիրների վերաբերյալ քննարկման հնարավրությունից:

Միֆ 3 Ցիանիդը անխուսափելիորեն կտարածվի ողջ շրջակայքում, կմնա տասնամյակներ և կթունավորի ամեն ինչ: Ցիանիդն արգելված է զարգացած աշխարհում:    
  
Իրականություն. այն չի տարածվի շրջակայքում, քանի որ ենթակառուցվածքների նախագծումը ապահովում է պատշաճ կառավարում և այն արգելված չէ <<զարգացած աշխարհում>>: Ի դեպ, համառոտ տեղեկանք, որ կհաստատի ցանկացած քիմիկոս. ցիանիդը չունի երկարարաժամկետ ազդեցություն, քանի որ այն շատ ռեակտիվ, անկայուն միացություն է և բաց միջավայրում օդի և արևի լույսի հետ փոխազդեցության ժամանակ կարճ ժամանակում վերածվում է այլ՝ անվնաս քիմիական միացությունների:  Բազմիցս և տարբեր առիթներով պատմել ենք, թե ինչպես է օգտագործվում ցիանիդը ոսկու կորզման մեջ:  Ուզում եմ պարզապես ամփոփել. ցիանիդը իսկապես թունավոր քիմիական նյութ է, որն օգատգործվում է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ այլև շատ այլ ճյուղերում, ինչպես օրինակ դեղագործությունն ու կոսմետիկայի արտադրությունը: Այո, անփույթ կառավարման դեպքում, այն կարող է վնաս հասցնել: Սխալ վարվելու դեպքում ամնիջական վնասի ռիսկը առաջին հերթին ցիանիդի հետ աշխատող անձնակազմին է  վերաբերում իսկ բնական միջավայրում ցիանիդը երկար չի մնում: Ինչպես և ցանկացած այլ արդյունաբերության մեջ կիրառվող այլ քիմիական նյութերի դեպքում, անվտանգության երաշխավորը տեխնոլոգիան է, անվտանգության կանոնները և ենթակառուցվածքների պատշաճ կառավարումը: Ցիանիդը կիրառվում է աշխարհի հարյուրավոր հանքերում, ներառյալ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև անվտանգությանն ուղղված միջոցառումները, որոնք և կիրառվելու են Ամուլսարում:      
 
Միֆ  4 Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային է. այն  անխուսափելիորեն իր շուրջն ամեն ինչ կենթարկի թթվային աղտոտման: Ընկերությունը լռում է այդ մասին:

Իրականություն. նախ՝ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, այն օքսիդային է: Հանքաքարն  ինքնին թթվային չէ: Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստուգել այս առցանց մատչելի փաստը՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ: Ինչ վերաբերում է թթվային ապարների դրենաժի հավանականությանը, թեև հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների հանքայնացված պիրիտներում բնականից առկա է որոշակի, համեմատաբար փոքր քանակությամբ ծծումբ: Թեև դատարկ ապարների լցակույտում ծծմբի կոնցենտրացիան բարձր չէ,  այն ամեն դեպքում կառավարվելու է: Գրեթե ցանկացած հանքավայր  այս կամ այն չափով ունի այս խնդիրը, և տարիների ընթացքում մշակվել են մի շարք արդյունավետ կառավարման միջոցներ: Նախորդ հարց ու պատասխանում բացատրել ենք, թե կառավարման ինչ միջոցառումներ են իրականացվելու Ամուլսարում: Ամփոփելով ասեմ, որ թթվային ապարներ առաջացնող նյութ առկա է փոքր քանակությամբ և դա կառավարելի է, ինչպես և աշխարհի հարյուրավոր հանքերում: Հետևաբար՝  ոչ, թթվային աղտոտում տեղի չի ունենա:  

Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիների ընթացքում լսել եմ հանրային հարթակում քննարկվող երևակայական ամեն տեսակի խնդիր, և միայն վերջին ամիսներին թթվային ապարների դրենաժի մասին հարցը բարձրացվեց այն պնդմամբ, որ Ընկերությունը թաքցնում էր այս <<օրհասական>> խնդիրը: Մինչդեռ հարցը մանրակրկիտ ներկայացված է ինպես Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես էլ՝ ԲՍԱԳ-ում: Հարցին անդրադարձել ենք նաև Ամուլսարի մասին փաստագրական ֆիլմում 2013-ին: Այնպես որ, տեղեկատվությունը միշտ էլ հրապարակայնորեն մատչելի էր: Որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ, այն է՝ ինչպես են իրականացվել թթվայնության թեստերը, կառավարման միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են ԲՍԱԳ-ում: Գնահատելի կլիներ, եթե հետաքրքրություն ցուցաբերողները ժամանակ հատկացնեին ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը կարդալու համար:

 

Միֆ 5  Հանքը անխուսափելիորեն կոչնչացնի բուսական և կենդանական աշխարհը ողջ շրջակայքում, Ընկերությունը ոչինչ չի ասում կենսաբազմազանության խնդիրների մասին:

Իրականություն. կրկին,  կարող եմ փաստել, որ վերջին 7 տարվա ընթացքում ընկերությունը  տեղական և միջազգային փորձագետների հետ իրականացրել է աննախադեպ ծավալի աշխատանք կենսաբազմազանության վերաբերյալ բազային տվյալներ հավաքագրելու նպատակով՝ ծախսելով մի քանի հարյուր հազար դոլար: ԲՍԱԳ-ում մոտ 100 էջ նվիրված է կենսաբազմազանության վրա ազդեցությանը: Եվս 100 էջ նկարագրում է կենսաբազմազանության կառավարման և գործողությունների ՝ մի քանի միլիոն դոլար արժողության ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու կենսաբազմազանության պահպանությունը, ազդեցության մեղմացումը և հատուցումը՝ <<հաշվեկշռի ոչ մի կորուստ>> սկզբունքով: Դժվարությամբ կարող եմ որևէ այլ ոլորտ նշել, որտեղ նման ծավալի բնապահպանական միջոցառումներ նախատեսված լինեն: Անկասկած, հանքի ենթակառուցվածքները զբաղեցնելու են որոշ տեսակների կենսամիջավայրը, ինչպես ցանկացած լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ այդ թվում նաև գյուղատնտեսական: Պատշաճ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել հազվագյուտ տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանություն, և Ամուլսարի ծրագիրը այդպես է նախագծվում: Միայն մեկ բուսատեսակի պահպանման համար Ընկերությունը հատկացրել է շուրջ 700,000 ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ դա նկարագրում է մեր մոտեցման բծախնդրությունը:  

Միֆ  6. Ջերմուկի հանքային աղբյուրները կոչնչանան:

Իրականություն. Ոչ, նման բան տեղի չի ունենա: Մենք ծախսել ենք հարյուր հազարավոր դոլարներ և տարիներ, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, որպեսզի պարզենք արդյո՞ք հանքը որևէ ազդեցություն կունենա Ջերմուկի ջրերի վրա: Թե ինչու Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցություն չի լինի համառոտ նկարագրել ենք վերջերս հրապարակված  հարց-պատասխանում: Մանրամասները՝ այդ թվում, մոդելավորման, թեստերի, գիտական մեթոդների վերաբերյալ ինֆորմացիան,  հասանելի են ԲՍԱԳ-ում: Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ռեսուրս և ժամանակ է ներդրվել այն հետազոտության մեջ, որն <<ապացուցում է>>, որ Ջերմուկի ջրերը ազդեցություն են կրելու:. Որտե՞ղ է հնարավոր ծանոթանալ գիտական աշխատանքներին և կիրառված մեթոդներին: Իհարկե, մտադրություն չունեմ անտեսելու լիովին հասկանալի էմոցիոնալ ընկալումը. մենք միշտ պատրաստ ենք անդրադառնալ բոլոր հարցերին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ջերմուկի ջրերը կոչնչանան» բնույթի հայտարարությունները, որոնք չունեն որևէ գիտական հիմնավորում, անլրջացնում են բանավեճը: Երբ Ընկերությունը ասում է, որ Ծրագիրը ազդեցություն չի ունենա Ջերմուկի ջրերի վրա, այդ հայտարարությունը հիմնավորված է անկախ հետազոտություններով, ոչ թե էմոցիաներով: Եվ բոլորիս համար շահեկան կլինի, եթե այս սկզբունքը կիրառենք ցանկացած բանավեճում, և ոչ միայն Ամուլսարի դեպքում:

Միֆ 7 Հանքը չի կարող լինել շահութաբեր՝ 1 տոննա հանքաքարում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Զարգացած երկրներում նման հանքեր չեն գործում:

Իրականություն. զարմանալիորեն, այս տարիների ընթացքում լսել ենք հակասական մեղադրանքներ, երբեմն՝ նույն մարդկանցից, մեկ՝ որ ընկերությունը գերշահույթ է ստանալու, մեկ էլ՝ որ հանքը չի կարող լինել շահութաբեր: Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ: Աշխարհում կան բազմաթիվ հանքեր՝ տոննայում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Օրինակ՝  Cripple Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle Gold ծրագիրը Կանադայում, և այլն: Ավելին, ամբողջ աշխարհում այսօր ոսկու միջին պարունակությունը տոննայում կազմում է մոտ 0.8 գրամ, և բարձր պարունակությամբ հանքերը շատ հազվադեպ են: Սակայն, ընկերությունը գերշահույթ չի ունենալու, ինչպես շատերը պնդում են: Հատկապես երբ խոսքը մեծ կապիտալ ներդրում պահանջող նոր ծրագրի մասին է: 
Ըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) զեկույցի՝ աշխարհում հանքային արտադրության արժեքի ավելի քան 70%-ը կազմում են հիմնականում երկրի ներսում ծախսվող գործառնական և կապիտալ ծախսերն ու աշխատավարձերը: Այսպիսով՝ բաժնետերերի շահույթը և երկրի օգուտները բավական հավասարակշռված են: Դա վերաբերում է նաև Ամուլսարին: 

Միֆ 8. Ամենը դավադրություն է, սկսած Ընկերության ղեկավարության կազմից մինչև ընկերության գրանցման վայրը և բաժնետոմսերի արժեքը:

Իրականություն գրող Դեն Բրաունը ասում է. «Բոլորը սիրում են դավադրությունների տեսություններ». ի վերջո, դրանք ավելի հետաքրքիր են, քան փաստերը: Բանն այն է, երբեմն դավադրության տեսաբանները սկսում են խեղաթյուրել փաստերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն իրենց  տեսություններին: Օրինակ՝ 2013-ին Լիդիանի տնօրենների խորհրդի անդամներից մեկը խորհրդում ընգրկվելուց ընդամենը մի քանի ամիս անց հեռացավ խորհրդից՝  պետական պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Այնպես որ, նա ընկերությանը որևէ առնչություն չունի արդեն 2 տարի: Բայց մինչ օրս հայկական մեդիայում նա հաճախ հիշատակվում է որպես խորհրդի անդամ և այս «փաստի» շուրջ դավադրության տեսություններ են կառուցվում: Մինչդեռ, մի քանի վայրկյան է պահանջվում Ընկերության կայքից տնօրենների խորհրդի անդամների ցանկին ծանոթանալու համար: Լիդիանը ցուցակված ընկերություն է, և ցանկացած տեղեկատվություն խորհրդի կամ ղեկավար կազմի, ֆինանսական հաշվետվությունների և խոշոր բաժնետերերի մասին հրապարակայնորեն մատչելի է: Սա նաև վերաբերում է բաժնետոմսերի գնի տատանմանը և տատանումների պատճառների մասին ֆինանսական վերլուծություններին:

Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում», ապա դա Հայաստանին հարկ չվճարելու և «թաքնվելու» համար է արվում: Իրականությունը ավելի պարզ է: Լիդիանը Ջերսիում ռեզիդենտ կազմակերպություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Լիդիանը գրանցված է և վերահսկվում է Ջերսիի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կողմից, որի տեղեկատվությունը բաց է հանրության համար: Լիդիանի վրա տարածվում են նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայի և Օնտարիաոյի արժեթղթերի հանձժաժողովի կանոններն ու օրենքները: Երկու դեպքում էլ պահանջվում է տեղեկատվության մատչելիություն: Ջերսին հարմար է շատ ընկերությունների համար, քանի որ առաջարկում է այլ երկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի պարզեցված հարկային ռեժիմ: Սա որևէ առնչություն չունի Ամուլսարից ակնկալվող եկամուտից Հայաստանին վճարվող հարկերին: Հանքի շահագործման իրավունքը Լիդիանի դուստր ընկերություն Գեոթիմ ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան կազմակերպություն է և բոլոր հարկերը և ռոյալթիները վճարվելու են հայաստանյան օրենսդրության համապատասխան, անկախ այն բանից, թե որտեղ է տեղակայված Լիդիանը: Ավելին՝ հայաստանյան օրենսդրության համապատասխան  Հայաստանում աշխատող ընկերության արտերկրացի աշխատակիցները նույնպես հարկ են վճարում: Ամուլսարը դեռևս չի շահագործվում իսկ Գեոթիմն արդեն առաջին 200 հարկատուներից է: Կարծում եմ, սա խոսուն փաստ է: Հանքի շահագործման ժամանակ ակնկալում ենք լինել առաջին 5 հարկատուների ցանկում:

Կոնֆուցիոսին վերաձևեակերպելով. մութ սենյակում սև կատու փնտրելը, երբ այն այնտեղ չէ, ջանքերի վատնում է: Հատկապես, երբ սև կատուները շատ են լուսավոր սենյակներում, և բոլորիս ձեռնտու է կենտրոնանալ դրանց վրա:

Որպես ամփոփում. Էմոցիաները հասկանալի են: Հայաստանն իմ երկիրն է, և ես հաճախ էմոցիոնալ եմ վերաբերվում ամենատարբեր խնդիրների: Բայց իմ բնագավառը գիտությունն է, և ես հարգում եմ փաստերը: Մենք պետք է կարողանանք կառավարել էմոցիաները և ունենալ փաստերի վրա հիմնված բովանդակային քննարկում: «Դուք ստում եք»,  «Ոչ, Դուք  եք ստում» հարթության վրա բանավեճը խնդիրների լուծման չի կարող բերել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ամուլսարին և ոչ միայն հանքարդյունաբերությանը: Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան, և ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Սկսած օդի որակի, սննդի անվտանգության, հասարակական տրանսպորտի անվտանգության հարցերից մինչև հանքային և այլ ոլորտներ, խնդիրներն անվերջ են: Դրանց լուծում տալու համար պետք է կենտրոնանալ փաստերի վրա: Միֆերը խլում են բոլոր կողմերի ժամանակն ու ռեսուրսները: Կարծում, որ մենք բոլորս վատնելու հավելյալ ժամանակ, կամ ռեսուրսներ չունենք և չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ARMEN
sos,sos,sos no,no,no

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ