Arminfo.info


 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 12:16
Ալեքսանդր Ավանեսով

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա. Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա. Փաշինյան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է ունեցել ԻԻՀ պետական հեռուստատեսության (IRIB) հետ, որի հայերեն տեքստը հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը.

 

IRIB - Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք ամբողջությամբ չեն իրացվել: Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս է սահմանվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ և ուրախ եմ այս հնարավորության համար: Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում: Մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն այցելող, և նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է:

Իհարկե, կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ: Պիտի ասեմ նաև, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք, իհարկե, ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները։

 

IRIB - Դուք ասացիք, որ Իրանը պետք է հարաբերությունները զարգացնելու ինչ-որ քայլեր ձեռնարկի: Ի՞նչ պետք է անի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնականոն զարգացման ծիրի և ուղեծրի մեջ են, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի Կառավարությունը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար, իրականացնում են, և դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է: Եվ նաև ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այսօր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, Հյուսիս-Հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեծրի վրա։

 

IRIB - Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի:

 

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից:

 

IRIB - Ասում են՝ Ձեր իշխանությունն արևմտամետ է: Արդյոք այս քաղաքականությունը չի հակասում... Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը՝ արևմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:

 

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։

 

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ:

 

Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար:

 

IRIB - Այս հարցն առաջացավ իմ մեջ, եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է։

 

Ասացի, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստանի Հանրապետություն։ Ես ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի լսարանին էլ հասկանալի լինի իմ ասածը, ավելի բարդ բովանդակությունների մեջ չեմ մտնում։ Մենք ուզում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Ե՞րբ դա տեղի կունենա, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն և անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, որն իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված, ես այս օրինակը բերեցի՝ ցույց տալու համար, թե ինչպիսի՞ն է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ։

 

Բայց մյուս կողմից, ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։ Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում։

 

IRIB - Վերջերս ռազմավարական համագործակցության համաձայնագիր եք ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Նկատի ունենալով այն դառը փորձը, որ նման երկրների հետ ունեցել ենք, որքանո՞վ եք հույս հայտնում, որն այն կկիրառվի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես արդեն ասացի, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո մենք զարգացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն, և այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։

 

Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ։

 

IRIB - Դժվարությունը, խնդիրը Հայաստանը չէ, այլ ԱՄՆ-ն է, որը չի կատարում իր հանձնառությունները:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել։

 

IRIB - Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։

 

IRIB - Հաշվի առնելով Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված մարտահրավերները՝ խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ընդհանուր քաղաքականությունն այս երթուղու առնչությամբ, ինչո՞ւ դեռևս չի ստորագրվել և ի՞նչ կարմիր գծեր գոյություն ունեն Հայաստանում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։

 

Կարողացա՞ ներկայացնել՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին:

 

Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է:

 

Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։

 

Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։

 

Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի արևմուտք։

 

Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս:

 

IRIB - Որոշ երկրներ ինչ-որ տեսակետ են հայտնել, թե երրորդ երկրներն այս խաչմերուկի ճանապարհները հսկեն կամ ՄԱԿ-ի կողմից լինի: Ո՞րն է Ձեր տեսակետը, ինչպե՞ս եք գնահատում դա:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե թարգմանենք քիչ առաջ իմ ասած սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականության լիարժեք հարգում, եթե սա այս թարգմանության միջոցով պատասխանենք Ձեր հարցին, պատասխանը հետևյալն է՝ երրորդ ուժերի մասին խոսակցությունը ներկայության…

 

IRIB - Այսինքն՝ նրանք որպես դիտորդներ ներկա լինեն այդտեղ երրորդ երկրի կողմից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե թարգմանենք իմ ասածը, դա նշանակում է, որ երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Ավելին ասեմ, տեսեք՝ շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն։

 

IRIB - Դուք հայտարարել եք, որ խաղաղության պայմանագիր կստորագրեք Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա չի ստորագրվել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև խաղաղության պայմանագրի նախագծում դեռ կան երկու հոդվածներ, որոնց շուրջ դեռ չի հաջողվել գալ համաձայնության, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ:

 

IRIB - Նոուրուզի՝ իրանական Նոր տարվա շեմին ենք կանգնած: Ո՞րն է Ձեր պատգամը այդ առիթով Իրանի ժողովրդին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանի ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն, զարգացում, խաղաղություն, երջանկություն, ինչը և ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի ժողովրդին, բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ այն նույնը, ինչ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Եվ իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության իմ գործընկերներին այդ կարևոր տոնի առիթով:

 

IRIB - Խորին շնորհակալություն, պարոն վարչապետ, մեզ ժամանակ տրամադրելու համար: Ես էլ իմ հերթին հաջողություն եմ մաղթում Ձեզ և Հայաստանի ժողովրդին: Անչափ շնորհակալ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ շատ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակըՀայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը
Հայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցեր
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատումԿենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատում
Անահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսովԱնահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսով
Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումըՆիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը
ԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղություններըԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղությունները
ԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանըԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանը
Հայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ըՀայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը
Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համարՊաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու "գաղտնի ծրագիր" ունի
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվՄոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններինInvestor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Հայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերՀայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր
Մասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարարՄասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Հայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համարՀայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համար
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկանՀայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
ԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլիցԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլից
Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ ԶեյնալյանՀայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ Զեյնալյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորությունԱդրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն
Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացըՀայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը
Դիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ըԴիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ը
Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունըՀայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը
Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվելՎանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
Հայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններինՀայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններին
Քաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտըՔաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտը
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտըՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտը
Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցըԲելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցը
Փաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնումՓաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։
Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետՓաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետ
Փաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնումՓաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումումՀայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումում
Հայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարումՀայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը
Հայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասինՀայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասին
Հայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆՀայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆ
Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասինՀայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին
ՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքներըՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքները
«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին
Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից "Թրամփի երթուղին " միայն կշահեր
Գալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցըԳալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցը
Կյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար ՍտամբոլցյանըԿյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ էՌուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ է
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
Պիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համարՊիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համար
Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջՌաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցելԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
«Ամբերդ ամրոցում» հայտնաբերվել են տամա խաղի մասունքներ և Թամար թագուհու մետաղադրամը«Ամբերդ ամրոցում» հայտնաբերվել են տամա խաղի մասունքներ և Թամար թագուհու մետաղադրամը
Արմավիրի պետական քոլեջը զրկվել է փորձառու դասախոսից՝ քաղաքական շարժառիթներովԱրմավիրի պետական քոլեջը զրկվել է փորձառու դասախոսից՝ քաղաքական շարժառիթներով
Ընդդիմադիր ուժերին ուղղված ՍԴ դատավորի հարցը բանավեճի է հանգեցրել խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկման ընթացքումԸնդդիմադիր ուժերին ուղղված ՍԴ դատավորի հարցը բանավեճի է հանգեցրել խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկման ընթացքում
Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի   Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի  
Իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ Ազգային ժողով անցնելու շեմը պետք է կիրառվեր ոչ թե 4%, այլ 8 կամ 10%Իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ Ազգային ժողով անցնելու շեմը պետք է կիրառվեր ոչ թե 4%, այլ 8 կամ 10%
Ամստերդամ. ԵՄ-ին դատական հայց է սպառնում Հայաստանում «ժողովրդավարության տապալման» համարԱմստերդամ. ԵՄ-ին դատական հայց է սպառնում Հայաստանում «ժողովրդավարության տապալման» համար
Քաղաքական գործիչ. Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը, հանցագործություն են կատարումՔաղաքական գործիչ. Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը, հանցագործություն են կատարում
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է հայտնի քրեական հեղինակության հոր սպանության փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործի նախաքննության ավարտի մասինՀՀ քննչական կոմիտեն հայտնում է հայտնի քրեական հեղինակության հոր սպանության փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործի նախաքննության ավարտի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով