Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւն այցելել է Երեւանի պետական համալսարանին առընթեր Աբայի անվան ղազախերենի, պատմության եւ մշակույթի կենտրոն:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, կենտրոնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի հետ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղազախ մեծ մտածող և Լուսավորիչ Աբայ Կունանբաևի 180-ամյա հոբելյանի շրջանակներում համատեղ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: