Արմինֆո. Եթե մենք չընդունեինք Հռոմի կանոնադրությունը, ապա այժմ շատ ավելի վատ վիճակում կլինեինք։ Այդ մասին մարտի 4-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն դիտարկմանը, որ "կանոնադրությունը ոչ մի անգամ Հայաստանին պետք չի եկել՝ Ալիեւի դեմ պայքարում"։
"Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօրվա տարբեր բանակցությունների շրջանակներում մեր դիրքը շատ ավելի թույլ կլիներ, չեմ խոսում այն մասին, որ ապագայում մենք շատ բաներ իրականացնելու հնարավորություն չէինք ունենա", - հայտարարել Է Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք Հռոմի կանոնադրությունն ընդունվել է Արևմուտքի ճնշման ներքո, նա պատասխանել է. «Ընդհակառակը: Մենք հաղթել ենք ան բանում, որ այսօր հանգիստ կանգնած ենք, 2024 թվին, օրինակ, մեր սահմանին մոտ 20 անգամ ավելի քիչ կրակոցներ են եղել, քան՝ մինչ այդ։ Այդ թվում՝ դրա շնորհիվ։ Մենք ստեղծել ենք իրավիճակ, դիրքորոշում, բանակցային սեղանի շուրջ տարբեր հաղթաթղթեր ունենալու հնարավորություն»։
Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ 2023 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն Ռուսաստանի նախագահին՝ այդ երկրներ այցելելիս։ Ռուսաստանի ԱԳՆ-ը, նույնիսկ, նոտա էր հղել Հայաստանի կառավարության կողմից Հռոմի կանոնադրությունն Ազգային ժողովի վավերացմանն ուղարկելու առնչությամբ հետ։ Սակայն Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ Հռոմի կանոնադրությանը միանալու որոշումը թելադրված էր այն հանգամանքով, որ իրենք դրանում հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր կատարած պատերազմական հանցագործությունների համար: