Արմինֆո. Մեր հասարակության համար բուժաշխատողների նկատմամբ բռնությունը տարօրինակ երևույթ է, և, եթե՝ անկեղծ, ոչ մի լավ բան չի ասում մեր մասին ՝ որպես հասարակության։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատանքային նիստի ընթացքում այդպես է մեկնաբանել շտապօգնության ծառայության բուժաշխատողների նկատմամբ վերջին շրջանում բռնության դեպքերը՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում:
Նա ընդգծել է, որ նման վարքագիծը և վերաբերմունքը պետք է պատշաճ գնահատականի արժանանա ինչպես հանրության, այնպես էլ իրավապահ համակարգի կողմից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստանում գրանցվել է շտապօգնության ծառայության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք: Առաջինը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում, երբ հիվանդը հարձակվել է շտապօգնության աշխատակցի վրա, իսկ երկրորդ դեպքը տեղի է ունեցել Երևանում ՝ Լեոյի փողոցում. երկու տղամարդ վատ ինքնազգացողության պատճառով ալկոհոլի ազդեցության տակ շտապօգնություն են կանչել, այնուհետև վիճաբանության մեջ են մտել բուժաշխատողների հետ։