


«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ ներկայացնի նոր սահմանադրության նախագիծը, քանի որ, Փոստանջյանի կարծիքով, հենց նա է նախագծի հեղինակը:
«Նույնիսկ դատական նիստը չի անցկացվում առանց կասկածյալի, ինչու՟ Սարգսյանը ներկա չէ: Ինչու՟ են նրան ներկայացնում փաստաբաններ, որոնց նպատակը նրա կառավարման ժամկետի երկարաձգումն է», - հայտարարել է նա: Ի պատասխան` ԱԺ խոսնակը հայտարարել է, թե ոչնչով չի կարող օգնել Փոստանջյանին` խորհուրդ տալով կարդալ ԱԺ կանոնակարգի մասին օրենքը: ԲՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին հիշեցրել է, որ նույն օրենքի համաձայն, նախագիծը պետք է ներկայացնի ոչ թե նախագահը, այլ նրա ներկայացուցիչը:
Սակայն դա չի հանդարտեցրե Փոստանջյանին, ով շարունակել է պահանջել Հայաստանի նախագահի ներկայությունը սահմանադրական բարեփոխումների քննարկումներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ նիստում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցողը ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է:


