Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Վայոց ձորի մարզի տարածքների օկուպացման մասին:
"Այսօր ես այցելում եմ Վայոց ձորի մարզ՝ Հայաստանի տարածքի սահմանին, որը մասամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից. Վայոց ձորի մարզը Հայաստանի ռազմավարական շրջան է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը", - գրել է դիվանագետը Twitter-ի (X) իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշնանային ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն օկուպացրել է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքի տարածքների մի մասը