Արմինֆո.Գյումրեցի Կարեն Սիմոնյանը հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին նա հանդես կգա "Մայր Հայաստան" շարժման հետ միասին: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված Կարեն Սիմոնյանի հայտարարությունում։
"Առաջադվելու մասին որոշումը կայացվել է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված ստորագրահավաքի ընթացքում։ Մենք աջակցություն ենք ստացել քաղաքի 7,500 բնակիչներից, ովքեր ինձ կոչ են արել աջակցել այս նախաձեռնությանը ։ Ես մեծ ներուժ եմ տեսնում մեր քաղաքը զարգացման գոտի դարձնելու համար։ Ազատ տնտեսական գոտու ստեղծումը և գրավիչ հարկային պայմաններով ազատ քաղաքի ռեժիմի հաստատումը կարող են զգալի ներդրումներ ներգրավել և հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Դա օգուտ կբերի ոչ միայն Գյումրիին և Շիրակի մարզին, այլև՝ ողջ Հայաստանին։ Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին հազարավոր գյումրեցիների ստորագրությունները առաջին և աննախադեպ քայլն էին այդ ուղղությամբ։ Ինչպիսի իշխանություն էլ լինի, պետք է աջակցի մեր ծրագրին։ Մենք պետք է պահանջենք փոփոխություններ մեր կյանքում", - հայտարարել է նա, հավելելով, որ ընտրություններին գնալու է "Մայր Հայաստան" շարժման հետ։
Բացի այդ, Սիմոնյանն ընդգծել է, որ քաղաքական համատեքստում իրենց նվազագույն ծրագիրը Գյումրիում "Քաղաքացիական պայմանագրին" իշխանությունից զրկելն է: Նա խոստացել է ավելի ուշ ներկայացնել իր նախընտրական ծրագիրը։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են պրոդյուսեր և ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը, Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբի վարչության նախագահ Լևոն Բարսեղյանը՝ "Հանրապետություն" կուսակցությունից, ինչպես նաև հասարակական գործիչ Արտյոմ Կարագազարյանը՝ "Ժողովրդավարական այլընտրանք" կուսակցությունից: "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ընտրություններին կմասնակցի Սարիկ Մինասյանը։