Արմինֆո. Գարնան առաջին օրերը Հայաստանի մայրաքաղաքում կնշանավորվեն «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառման բացմամբ:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 1-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա գրքերի տոնավաճառ, որի ընթացքում որոշ հրատարակչությունների գրքեր հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ զեղչերով (մինչև 30%):
Մարտի 2-ին նույն հրապարակում, տոնավաճառին զուգընթաց, տեղի կունենա համերգ <Լավ էլի>, <Նեմրա>, Jazz Connection խմբերի մասնակցությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, ինչպես նաև հայտնի արտիստների ելույթներ, որոնք կընթերցեն ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ:
Ամենափոքր ընթերցողներին սպասվում են շրջիկ տիկնիկային թատրոնի ներկայացումներ, վարպետության դասեր և ինտերակտիվ խաղեր