Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող "Նոր ժողովրդավարություն" խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:
Ինչպես հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպանը խորհրդարանականին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, դրանցում առկա մարտահրավերները։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը, ներկայիս դինամիկային, ինչպես նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում մի շարք ոլորտներում ընթացիկ գործընթացներին և նախատեսվող այցերին։ Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որը շարունակաբար նորանոր ոլորտներ է ներառում։
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու ու փոխադարձ այցերի իրականացման կարևորությունը: