Արմինֆո. ՀՀ սահմանադրության փոփոխություններին և միջանցքին վերաբերող հարցեր խաղաղության պայմանագրում չեն շոշափվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Երբ ես ասում էի, որ պետք է լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծում, ես առաջ էի քաշում տեսական թեզ, որը գործնական իրագործման կարիք ուներ, և այդ գործնական բանաձևը չգտնվեց։ Այս դեպքում տարբերությունն այն է, որ գործնական բանաձևը գտնված է", - հայտարարել է Փաշինյանը, երբ լրագրողները նրան հիշեցրել են իր խոսքերը, որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ արդյունքում՝ ընդունելի լուծում է ստացվել միայն Բաքվի համար։
Չհամաձայնեցված հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, իսկ մյուսը՝ իրավական և այլ դիվանագիտական վեճերին, միջազգային ատյաններում բանավեճերին։
"Խաղաղության պայմանագրում չեն շոշափվում ՀՀ սահմանադրության փոփոխության եւ միջանցքի հարցերը", - ասել է նա, ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի երկու կետերը նախկինի պես համաձայնեցված չեն: Նրա խոսքով ՝ կան բազմաթիվ շերտեր և նրբություններ։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը, արձագանքելով Բաքվի այն հայտարարություններին, թե, իրենց ընկալմամբ, երկաթուղային հաղորդակցությունն անարգել պետք է լինի, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պարտավորվել, չի համաձայնել և չի ընդունել ոչ գրավոր, ոչ բանավոր, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում որևէ կերպ կարող են ոտնահարվել կամ սահմանափակվել Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը:
<Ես ուզում եմ, որ մենք դա հստակ արձանագրենք: Մեր կողմից առաջարկվող լուծումները մենք դիտարկում ենք փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Ես ուզում եմ, որ մենք հիշենք, որ Հայաստանի երկաթուղային ցանցի ամբողջականությունն ապահովվում է Նախիջևանի տարածքով։ Այսինքն, մենք այս ամենը պետք է ընկալենք այդ համատեքստում", - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։