Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին կրկին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են երկրի իշխանությունների կողմից:
Ինչպես հաղորդել Է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, մարդասիրական կազմակերպության մանդատի համաձայն, ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ:
Նրա հավաստմամբ՝ ԿԽՄԿ աշխատակիցները նաև մշտադիտարկում են իրականացրել պահվող անձանց պահման պայմանների և նրանց առողջական վիճակի վերաբերյալ:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: