Արմինֆո. Հայաստանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչությունը քննարկել է Գյումրու և Փարաքարի նախընտրական ցուցակները:
Ինչպես հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը, փետրվարի 25-ին տեղի ունեցած նիստը վարել է քաղաքական ուժի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 30-ին: