Արմինֆո. Իրանը ձգտում է խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է աջակցել այդ հարցում ։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է Թեհրանում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վերջինս փետրվարի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Իրանում։
"Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա կցանկանայի ընդգծել, որ մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել այդ հարցում", - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: