Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում, այսպես կոչված, "դատավարության" ժամանակ: Հիշեցնենք, որ բարերարն արդեն գրեթե մեկ շաբաթ հացադուլի մեջ է՝ իր և իր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված դատական ֆարսի պատճառով: Այսպիսով, նա փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Բաքվի դատաստանի վրա։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, "դատավորն" ընդմիջում է հայտարարել Ռուբեն Վարդանյանի "բժշկական հետազոտության համար": Ընդ որում, այսպես կոչված, "դատական նիստը", այնուամենայնիվ, շարունակվել է։
Վարդանյանն իրեն ուղղված անհեթեթ հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Դատարանի հերթական նիստը նշանակված է մարտի 4-ին:
Նկատենք, որ միջազգային հանրությունը քար լռություն է պահպանում Բաքվում ընթացող դատական ֆարսի ֆոնին։ Այսպիսով՝ ցուցադրվում է միջազգային իրավունքի իմպոտենտությունը ավտորիտար ռեժիմների նկատմամբ և մարդու համընդհանուր իրավունքներն ապահովելու անկարողությունը։