


Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաքչիի հրավերով փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայական կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որոնք պաշտոնապես հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ հունվարի 17-ին Մոսկվայում նոր բազային միջպետական պայմանագրի ստորագրմամբ:
"Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։
Նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, մերձավորարեւելյան կարգավորումը, կասպիական խնդիրները եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը", - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին Լավրովն Անկարայում բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Բանակցությունների օրակարգում էր, ի թիվս այլ հարցերի, իրավիճակը Հարավային Կովկասում։ Ավելին, ՌԴ նախարարին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



