Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա ասելով՝ չհամաձայնեցված դրույթներն են. երկու երկրների սահմաններին երրորդ երկրների
ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետ քաշումը:
«Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն: Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի», - նշել է պատգաամաավորը, հավելելով, որ պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում: