Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025 19:58
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Միրզոյան. Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

 

«Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել դաժան հակամարտությունների, բռնի տեղահանության և հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հիմնասյունն ամրապնդելու հրատապությունն առավել, քան երբևէ արդիական է:

Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։ Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար։

 

Պարո՛ն նախագահ, հպարտությամբ կարող եմ նշել, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել իր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զորացման, դատական ​​անկախության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ ավելի հավասար և արդար հասարակություն կառուցելու համար: Մենք վերջերս հիմնել ենք Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմ և դիտարկում ենք այն որպես կարևոր ներպետական գործիք՝ քաղաքականության բոլոր ոլորտներում իրավունքահեն մոտեցում ապահովելու համար։ Այս տարվա ընթացքում Հայաստանը կներկայացնի իր 4-րդ Համընդհանուր պարբերական զեկույցը, որն ամփոփվել է պետական և ոչ պետական դերակատարների միջև բազմաթիվ խորհրդակցությունների հիման վրա։

 

Հայաստանը հաստատակամ է մնում մարդու իրավունքների՝ թե՛ ներպետական, թե՛ գլոբալ մակարդակներում պաշտպանության և խթանման իր հանձնառության մեջ։ Մենք ձգտում ենք հարթակներ տրամադրել տարբեր կարծիքների համար և լուծումներ գտնել մարդու իրավունքների ու հումանիտար ոլորտների առավել սուր խնդիրների համար։ Այս համատեքստում, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը։ Ֆորումը համախմբեց պաշտոնյաների, նշանավոր փորձագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչների, ովքեր անդրադարձան կանխարգելման օրակարգը ձևավորելու և առաջ մղելու գործում փոքր պետությունների դերին, քննարկեցին ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման և արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը՝ կենտրոնանալով գործառնական և քաղաքական համահունչության բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնակիցները նաև քննարկեցին տարբեր տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների, ինչպես նաև համաշխարհային դատական ​​մարմինների գործառույթներն ու դերերը, ինչպես նաև ընդհանուր բազմակողմ ճարտարապետության բացերը:

 

Հայաստանը նաև հյուրընկալել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցը դնելով քննարկումների առանցքում։

Հաջորդ տարին առանցքային նշանակություն կունենա իմ երկրի և գլոբալ բնապահպանական նպատակները խթանելու մեր հանձնառությունների համար, քանի որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17) տեղի կունենա Հայաստանում։ Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի ներառական համաժողովի կազմակերպմանը։ Հայաստանի նախագահությունը կձգտի կազմակերպել արդյունավետ համաժողով՝ լիարժեք և բովանդակալից մասնակցությամբ՝ ներառելով քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակներին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, կանանց և երիտասարդական կազմակերպություններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին: Հայաստանն ակնկալում է համագործակցել ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների հետ այս կարևորագույն միջազգային բնապահպանական համաժողովի արդյունավետ կազմակերպման գործում՝ գլոբալ բնապահպանական գործընթացները կայուն զարգացման ուղու վրա վերադարձնելու և բազմաշահառու մասնակցության առումով իրական ներառականություն ապահովելու համար։

 

Պարո՛ն նախագահ,   մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

 

Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

 

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ  համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան