Արմինֆո. Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարվա պատմությամբ աշխարհի քարտեզներից մեկը։ Ըստ մասնագիտական հետազոտությունների արդյունքների՝ դա ի սկզբանե թողարկված 100 օրինակից պահպանված 7 քարտեզներից մեկն է։ Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, այդ քարտեզը հրատարակվել է 1816 թվականին՝ քարտեզագիր Ադրիել Հյուբերտի կողմից և պարունակում է ոչ միայն Հայաստանի և Երևանի, այլև բոլոր հայկական բնակավայրերի ֆրանսերեն անվանումները:
Այսպիսով, տվյալ փաստաթուղթն իրենից ներկայացնում է կարևոր պատմական արտեֆակտ, որն ընդգծում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և նրա ճանաչելիությունը համաշխարհային ասպարեզում:
Աղբյուրի համաձայն, առաջիկայում անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներից հետո այդ բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը: Քաղաքապետարանից նաև հաղորդել են, որ նախատեսվում է դրա թվայնացում: "Այն կարող է արժեքավոր աղբյուր դառնալ հետազոտությունների համար և վերահաստատել, որ մեր դարավոր մայրաքաղաքը, նույնիսկ 10 - րդ դարի սկզբին, շրջապատված մնալով տարբեր պետություններով, չի կորցրել իր անունն ու նշանակությունը մեր պատմական ժառանգությունում", - ամփոփել են քաղաքապետարանում: