Արմինֆո.Վրաստանը Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ բեռնատարների երթեւեկության սահմանափակումներ է մտցրել։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության համաձայն, սահմանափակումները սահմանվել են Փարավանի լեռնանցքում ձյան տեղումների և վատ տեսանելիության պատճառով: Սահմանափակումները գործում են Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ 94-րդից մինչեւ 110-րդ կիլոմետր (Փարավանի Լեռնանցք):
Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում ևս ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Մյուս փոխադրամիջոցների երթևեկությունը բաց է: