Արմինֆո.Օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կնվազի ևս 6-9 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Աղբյուրը նշում է, որ փետրվարի 27-ին հանրապետության շրջաններում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, լեռնային որոշ շրջաններում՝ բուք և թույլ հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Փետրվարի 24-25-ը, 26-ի ցերեկը, 27-28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին ՝ հարավ - արևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24-ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ, իսկ փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ:
Փետրվարի 27-ին Երևանում սպասվում է ձյուն: Փետրվարի 24-26-ը, 27-ի երեկոյան ժամերին և 28-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում փետրվարի 24-ի ցերեկը կկազմի 1-3, երեկոյան՝ 6-8, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը՝ 11-13 աստիճան ցուրտ: