Արմինֆո. Փետրվարի 25-ին` ժամը 09:30-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որի անգլերենով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետեւել ԱԺ պաշտոնական կայքէջում եւ յութուբյան ալիքում:
ԱԺ հաղորդագրության համաձայն, նույն օրը Ոսկեզօծ դահլիճին կից սրահում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: Նիստի ընթացքով պայմանավորված՝ ասուլիսը կկայանա 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում: