Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նոր նախագահ ունի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ANCA-ից, Ամերիկայի հայ համայնքի վաղեմի ակտիվիստ Ջորջ Աղջայանն այդ պաշտոնում փոխարինել է Րաֆֆի Համփարյանին, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր երկար ժամանակ:
"Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այս պաշտոնը՝ հայ ժողովրդի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում։ Մեր աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ մենք պայքարում ենք Արցախի հայերի իրավունքների համար, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար", - իր նշանակման կապակցությամբ հայտարարել է Աղջայանը։
Նշվում է, որ Աղջայանը դարձել է Րաֆֆի Համփարյանի իրավահաջորդը, ով ղեկավարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նվիրումով և ռազմավարական տեսլականով: "Նրա ղեկավարությամբ Հայ ազգային կոմիտեն ընդլայնել է իր ազդեցությունը ինչպես Կապիտոլիումի բլրում, այնպես էլ՝ գործադիր իշխանությունում, եւ ստեղծել բազմաթիվ կոալիցիոն հարթակներ ոչ հայկական հասարակական կազմակերպությունների հետ", - նշել են ANCA-ում: