Արմինֆո.ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել Պենտագոնում։
"Հիանալի հանդիպում ենք անցկացրել Պենտագոնում։ Մենք խոսել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը եւ անհամբերությամբ սպասում է մեր գործընկերության շարունակությանը", - գրել Է դիվանագետը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում: Ընդ որում, իր գրառման մեջ նա չի հաղորդել, թե ում հետ է հանդիպել։