Արմինֆո. ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությւոնը:
«Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ», - ասվում է հաղորդագրությունում։