


Արմինֆո. Ստեփանակերտի 6 պատմական թաղամասերի լիակատար ոչնչացումից հետո Ադրբեջանն այժմ դրանց տեղում "Հաղթանակի զբոսայգի" է կառուցում՝ մզկիթով: Այդ մասին ասվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
"Ստեփանակերտի 6 պատմական թաղամասերի ամբողջական ոչնչացումից հետո Ադրբեջանն այժմ դրանց տեղում մզկիթով "Հաղթանակի զբոսայգի" է կառուցում։ Արցախի մշակութային, պատմական և կրոնական աղավաղումը հանցագործություն է, որը կատարվում է Ադրբեջանի կողմից՝ միջազգային հանրության թողտվությամբ", - ասվում է Արցախի ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ուժային ճանապարհով գրավել է Արցախը՝ 2023 թվականի աշնանը։ Դրանից հետո ադրբեջանական օկուպացիոն իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի պատմական հողերից հայկական հետքի ջնջմանը։ Այդ ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսմամբ։



