Արմինֆո. Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի Եվրոպական կինոշուկայում Հայաստանի կինոյի հիմնադրամի հերթական կայացած հանդիպումներից էր` Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) գործադիր տնօրեն Օլիվիե Հենրարի հետ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի կինոյի հիմնադրամի մամուլի ծառայությունը, կարևորելով փոխգործակցության հեռանկարները, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող ծրագրերը և դրանց իրականացման ընթացքում CNC-ի հետ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է CNC-ի և հիմնադրամի միջև 2024թ. ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման հիմնական կետերը, այդ թվում՝ կինոժառանգությանը ու մասնագիտական կրթության հետ կապված հարցերի մանրամասները:
Հայաստանի կինոյի հիմնադրամը EFM-ին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: