Արմինֆո. Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները։
Իրավիճակն արդեն մեկնաբանել են Հայաստանի Պաշտպանության նախարարություւնում, ընդգծելով,
որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: «Տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: