Արմինֆո. Հայաստանի վարչապետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ կուսակցության վարչության նիստ է անցկացրել:
Ինչպես հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը, քննարկվել են Գյումրու և Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առնչվող հարցեր:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 30-ին: