Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հաղորդել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
"Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր", - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուսինյանը: